«Օգտվեք այս հավելվածից, որ ԱԱԾ-ն, Կադաստրը, Նուպագաձին չգաղտնալսեն…»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը գաղտնալսելու հարցին, գրել է․

«Գաղտնալսման վերաբերյալ։ Եթե նկատել եք, հարց է դրված ոստիկանությանը տալ հնարավորություն գաղտնալսել մարդկանց՝ առանց ԱԱԾ-ին դիմելու։

Նենց չի, որ առաջ ոստիկանները գաղտնալսելու հնարավորություն չունեին։ Հիմիկվա խնդիրն այն է, որ ոստիկանները դիմում են ԱԱԾ-ին, իսկ դա նշանակում է, որ անվտանգությունը ոչ միայն իր գաղտնալսված տվյալներն ունի, այլ նաեւ ոստիկանական տվյալները։ Այսինքն, էլի գալիս ենք էն հարցին, որ Հայաստանում ԱԱԾ-ն սուպեր-կառույց է։

Ինչը ինքնին անվտանգության խնդիր է։ Մյուս հարցն այն է, որը ոչ ոք չի ուզում լուծել,  չկա ՈՉ մի հանրային վերահսկողության մեխանիզմ։ Գաղտնիության շղարշի տակ ինչ ասես կարող է կատարվել։ Եվ մենք այսօր պետք է ապավինենք միայն անվտանգության ղեկավարության բարձ բարոյական հատկանիշներին։

Այս ամենի մասին մի երկու խոսք կրկնեմ։ Եւ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով։ Որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, կադաստրը, ԴԱՀԿ-ն, Նուպագաձին չգաղտնալսեն»։ 

Գաղտնալսման վերաբերյալ։ Եթե նկատել եք, հարց է դրված. Ոստիկանությանը տալ հնարավորություն գաղտնալսել մարդկանց՝ առանց…

Posted by Samvel Martirosyan on Tuesday, December 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ