Հիմա դուք դա կարող եք անել, հետո ուշ կլինի. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Եվ եթե ուզում եք Հայաստանում տուրիզմ զարգանա, ապա օր առաջ պետք է Երևանը մաքրել այս աղետի գոտի հիշեցնող ավտոտնակներից ու փոխարենը դարձնել, գոնե սովորական կանաչ գոտի՝ եթե այգու փող չկա։
Իսկ թէ ո՞նց, ասեմ:
Ուղիղ կերպով խոսեք մեր քաղաքացիների հետ, բացատրեք նրանց հարցի լրջությունը, բարձրացրեք իրենց քաղաքացիական գիտակցությունը ու թող համընդհանուր համաձայնությամբ, բոլորը հանձնեն իրենց ավտոտնակները, իսկ դուք իրենց երեխաների համար ստեղծեք կանաչ գոտիներ այդ տարածքներում։ Հիմա դուք դա կարող եք անել, հետո ուշ կլինի…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ