Ալեն Սիմոնյանը հեղափոխության տապալման փորձի մասին գաղտնիք բացահայտեց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ ՀՀ-ն, կարելի է ասել՝ զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից.

«Նրանք տասնամյակներ շարունակ ստեղծել էին մի Հայաստան, որը պետք է սպասարկեր նրանց: Եվ այդ սպասարկող համակարգի մի մասն է հանդիսացել դատական համակարգը»:

Նրա խոսքերով՝ այսօր դատական համակարգում խնդիր կա: Ահա այդ պատճառով այն ենթակա է վերանայման: Առաջարկվող փոփոխությամբ, նշում է, որ ձեռք են մեկնում բոլորին: Թե ով կսեղմի այդ ձեռքը՝ չգիտի, բայց չսեղմելու դեպքում էլ, նկատում է, որ դարակազմիկ բան չի լինի: Մյուս ձեռքն են մեկնելու:

Սիմոնյանն ընդգծեց, որ ժողովուրդը փոխեց իշխանությունը, բայց հետո խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ: Նա հիշեցրեց նաև, իր ձևակերպմամբ, հոկտեմբերի 2-ի մասին՝ գաղտնիք բացահայտելով.

«Հեղափոխությունը կանգնեցնելու փորձից մի քանի օր առաջ ՀՀԿ պատգամավորներից ինձ ասացին՝ մենք ձեզ թերագնահատեցինք, հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք՝ մի քանի օր անց ինչ կլինի: Եվ ահա տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը՝ փորձ արվեց կանգնեցնելու սկսածը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ