«Խնդիր էի դրել, որ Ամանորի համար ստեղծվի Jingle Bells-ին և Happy Birthday-ին մրցակից երգ…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ խանդով է վերաբերվում այն հանգամանքին, որ ամանորյա տոներին գլոբալ երգերը և երաժշտությունն ավելի պոպուլյար են, քան հայկականը:

«Ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ընդհանրապես, իմիջիայլոց, նաև ծննդյան տոնակատարությունների, և այս պրոցեսը շարունակվի այնքան ժամանակ, որ մեր գրած ամանորյա երգը նույնքան պոպուլյար լինի Հայաստանում, ինչքան, օրինակ, Jingle Bells-ը և Happy Birthday-ը»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց՝ տեղեկացել է, որ նոր երգ կա՝ Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում:

«Չգիտեմ՝ այդ երգը կդառնա՞ այդպիսին, թե՞ ոչ, բայց այս պրոցեսը պետք է շարունակենք այնքան, մինչև Հայաստանում ծնվի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո աշխարհում կհաղթի գլոբալ երգերին, օրինակ՝ մրցակցի Jingle Bells-ի և Happy Birthday-ի հետ, սա մեր պետության և ազգային ինքնության համար շատ կարևոր է»,- նշեց վարչապետը:

Հանրապետության Հրապարակում կայանալիք Ամանորյա միջոցառումների մասին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, December 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ