«Հոկտեմբերի 27 տեսած պետությունը իրավունք չունի աչքաթող անել ՀՅԴ-ի հայտարարությունը». Անդրանիկ Քոչարյան

Առաջին լրատվականի հյուրն է Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանի մեկնաբանությունները վերջին ժամանակների մեծ աղմուկ բարձրացրած քրեական գործերի և անհատների վերաբերյալ բավական ուշագրավ են։

Քոչարյանը անդրադարձավ այն վտարանդի քրեական հետապնդման մեջ գտնվող անհատներին․ կոչ արեց վերադառնալ Հայաստան և մոտիկից պատասխանել բոլոր հարցերին։

Հարցազրույցի ժամանակ Քոչարյանը քաղաքական վերլուծության ենթարկեց  ՀՅԴ վերջին աղմկահարույց հայտարարությունները,  և ասեց, որ 27 տեսած ժողովուրդը բավական զգույշ պետք է վերաբերվի նման հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ից արտաքսված երիտասարդներից մեկը  հանդես էր եկել ուշագրավ բացահայտումներով։

Արտակ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում նշել է՝ իրենց կուսակցությունից հեռացրել են ոչ թե ներկուսակցական խնդիրների մասին հրապարակային արտահայտվելու, այլ կուսակցության ղեկավարության մի շարք պնդումների հետ չհամաձայնելու պատճառով։

Մասնավորապես, երիտասարդի փոխանցմամբ, իրենք չեն համաձայնել, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նաև պնդել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառ չեն տեսնում։

Ստացվում է՝ Քոչարյանը լուսանցքային է նույնիսկ այն կուսակցության համար, որի ահաբեկչության համար մեղադրվող ղեկավարներին նա ազատություն շնորհեց ու պաշտոններ և «թրփոշանալու» հնարավորություն ընձեռեց իր նախագահության ընթացքում։

Մի պահ կարող է թվալ՝ երիտասարդ դաշնակցականները երախտամոռ են, սակայն նրանք, ի տարբերություն Հրանտ Մարգարյանի ու օլիգարխացած այլ ընկերների, անկաշկանդ են ու հասկանում են այն ավերը, որ Քոչարյանը բերել է իրենց կուսակցության գլխին։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին զրկել են գաղափարական «կուսությունից»՝ դարձնելով քրեաօլիգարխիկ համակարգի բաղադրիչ, փողերով սնուցելով կուսակցական ընտրանուն, իսկ ավանդական կուսակցությանը թողնելով առանց վարկանիշի ու զարգացման հեռանկարի։

Մանրամասները ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ