Փաստորեն Քոչարյանը հերթով վերացրել է բոլոր այն հայորդիներին, ովքեր մեծ կշիռ ունեին․․․

«2000 դոլար տամ՝ տար կեր կշտացի». Քոչարյանին ասված խոսքերը չներվեցին Հայրապետյանին։

Նրա փաստաբանական խմբի անդամ Հայկազ Մակարյանի խոսքերով, Հայրապետյանը մահացավ ՀՀ իշխանությունների և ՌԴ իշխանական որոշակի օղակների միջնորդության և «դաբրոյի» պատճառով։ Նրա բարեկամների ու մերձավոր շրջապատում նույնպես կային մարդիկ, ովքեր նրա մահն էին ցանկանում։

«Նախկին իշխանությունները լռեցին, որովհետև Սերժ Սարգսյանը պարզ գիտակցում էր, որ եթե Լևոն Հայրապետյանը ՀՀ-ում կամ Արցախում գործունեություն ծավալի, իսկ ինքը նման մտադրություն ուներ, ինքը մեծ վտանգ էր ներկայացնելու նախևառաջ որպես փիլիսոփա ու լրագրող։

Նա կսկսեր գործունեություն ծավալել այդ պահին գործող իշխանությունների դեմ և կմերկացներ բոլոր այն մարդկանց ովքեր թալանում էին երկիրը։ Նրա՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ արված հայտարարությունը, թե արի 2000 դոլար տամ՝ տար կեր կշտացի, նրան չներվեց»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ բազմաթիվ վարկածներ կան, որ նրա դեմ կազմակերպված դավադրության դեմ նաև Ռոբերտ Քոչարյանը կապ ունի, հենց նրա հրամանով է այս մարդու դեմ այդ ոճրագործությունները կտարվել։

Մակարյանը նշեց, որ դեռրս անհասկանալի է, թե ինչու Հայրապետյանին տեղափոխեցին Մորդովիայի բանտ, որը աշխարհի 10 վատագույն բանտերից մեկն էր։ «Դա սարսափելի պայմաններով բանտ է, ինչ միտում ունեին նրանք, ովքեր տեղափոխեցին Լևոնին այնտեղ, կարծում եմ՝ նպատակը նրան դանդաղ մահվան ենթարկելն էր»,-ասաց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ Հայրապետյանի կինը՝ Մարինա Ռոստոմյանը մտադիր է առաջիկայում քրեական գործ հարուցել՝ նրա մահվան առնչությամբ, նրա նպատակն է պարզել, թե որքանով է իրականությանն համապատասխանում վարկածն, ըստ որի՝ գործարարին թունավորել են։

Փաստաբանի խոսքերով Արցախում թալանվել է Հայրապետյանի ունեցվածքը։ «Արցախի Գանձասարի տարածքում փայտամշակման գործարան կար, տեխնիկա կար, որ աշխատում էր, որոնք թալանվել են։ Շուտով սրա առնչությամբ նույնպես քրեական գործեր կհարուցվեն»,-ասաց Մակարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ