Ռուսական ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի «Նոկաուտ» փուլում Բաստան փրկեց Շահեն Օգանեսյանին՝ Սանկտ Պետերբուրգից։Շահենը կատարեց Վալերի Լեոնտևի «Полет на дельтаплане» ստեղծագործությունը։
Նախագծում Շահենի մարզիչը Շնուրն էր, որը կոլեգաներին խնդրեց, որպեսզի փրկեն իր թիմի յուրաքանչյուր մասնակցի։Բաստան չդիմացավ և ասաց․ «Դու երգեցիր տոնական, պրոֆեսիոնալ, էմոցիոնալ, ստիպեցիր ժպտալ և դա շատ իրական էր»։
Իսկ երգչուհի Անի Լորակը Շահենին անվանեց անհավանական հմայիչ։