Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին ու դրա միակ պատճառը թիմակիցների կողմից իրեն հասցվող հարվածներն էին:
Փաստորեն ՔՊ-ի նիստի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է իրենից պաշտոն «մուրացողներին», ովքեր ցույցերին մասնակցելը մատի փաթաթան սարքած ամեն օր գործ են ցանկացել, բայց գործն էլ անպայման պետքա լիներ ոչ հասարակ ու միջինից բարձր պաշտոն: Դե Փաշինյանն էլ պահանջել է, թե ով` իր հետ քայլել է հանուն պաշտոնի, ապա կարող է հետ քայլել դեպի Գյումրի:
Իսկ այս ամենի մեղավորը գիտեք ո՞վքեր են: Ասեմ: Այն անձինք, ովքեր սկզբնական շրջանում «վիզ էին վերցրել», որ որոշ պաշտոններում կարող են անթերի աշխատել, սակայն հետագայում քաշեցին Փաշինյանին ու ժողովուրդն էլ գնալով հիասթափվեց այդ անձանցից: Իհարկե կան մի շարք երիտասարդ կադրեր, ովքեր անթերի մտել են իրենց աշխատաքի մեջ, բայց մեր կյանքում աչք են ծակում բացառապես թերությունները, որոնք կարող է առավելություններից քիչ են, սակայն հարված են հասցնում Փաշինյանի թիմին:
Հիմա, իմ կարծիքով, ամեն մեկն իր տեղը կգտնի, ամեն մեկը կաշխատի այն ոլորտում, որին ինքն արժանի է, այլ ոչ թե որտեղ ինքը կցանկանա կամ «վիզ կվեկալի»:
Զգում եմ, որ Փաշինյանն սկսում է կադրային քաղաքականության փոփոխություն ու այդ նիստում տեղի ունեցած խոսակցությունը զուր տեղը չհրապարակվեց ու դա կոնկրետ մեսիջ էր բոլորին: Կամաց-կամաց ամեն բան իր տեղում է հայտնվելու»: