Աշակերտները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործն է

Ովքե՞ր են պատասխանատու դպրոցներում դասասենյակների մաքրության համար՝ հավաքարարնե՞րը, աշակերտնե՞րը, թե՞ նրանց ծնողները: Կրթական հաստատություններում դասերից հետո երեխաների հերթապահության հարցը տարիներ շարունակ քննարկման առարկա է եղել։

Խնդիրը եւս մեկ անգամ առաջ եկավ, երբ օրեր առաջ այլ առիթով այցելեցինք դպրոցներից մեկը եւ ականատես եղանք, թե ինչպես երկրորդ դասարանի մի քանի փոքրիկներ՝ իրենցից մեծ ավելները ձեռքներին, դասերից հետո զբաղվում էին սենյակի մաքրությամբ:

Սա խնդի՞ր, թե՞ դաստիարակության մեթոդ է: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցչի, դպրոցի տնօրենների եւ ծնողների կարծիքները տարբեր են:

Դասասենյակները մաքրելու վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա: Հավաքարարի պարտականությունը մաքրելն է, բայց թե ո՞ր տարածքը, հստակ չէ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ Նրա խոսքով՝ դպրոցներում կրթության ու դաստիարակության, կրթական ծրագրերի իրականացման, երեխաների եւ աշխատակիցների անվտանգության պահպանման համար պատասխանատու է տնօրենը: Նմանատիպ հարցերը դրվում են խորհրդի նիստում, քննարկվում, իսկ տնօրենը հետեւում է ներքին կարգապահական կանոններին: Այսինքն՝ ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում՝ ինչպես կարգավորել դասասենյակների մաքրության խնդիրը:

Թե ըստ աշակերտների քանակի՝ որքան հավաքարար պետք է ունենա դպրոցը, օրենքով կարգավորված չէ: Հաստատություններ կան, որոնք մաքրում են հավաքարարները, սակայն, եթե խոսքը մեծ տարածքների մասին է եւ ֆիզիկապես հնարավոր չէ մաքրել, քանի որ հավաքարներն էլ, որպես կանոն, շատ չեն լինում, օգնության են հասնում երեխաները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ