Հակածխախոտային օրենքը ազդեցություն չի ունենալու ծխախոտի արտադրության վրա․․․

 

Հակածխախոտային օրենքը մշակելիս ՀՀ առողջապահությունը հաշվի է առել նույնպիսի օրենսդրություն ունեցող այլ երկրների փորձը, բայց ոչ միայն հաջողված, այլև անհաջող փորձը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Նա ասաց, որ թե որքանով է դրական ազդում այդ օրենսդրությունը, կախված է նրանից, թե ինչպիսի կարգավորումներ են ընտրվում։ Իսկ եթե հայկական օրենսդրության մեջ այս նախագծի կարգավորումները մտնեն միաժամանակ, ապա, ըստ նախարարի՝ Հայաստանում ամեն տարի ծխողների 1-2 տոկոս նվազում կլինի։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանում մեծ ծավալով ծխախոտի արտադրություն կա, Նանուշյանը պնդեց, որ այս օրենքը որևէ ազդեցություն չի ունենալու արտադրության և արտահանման վրա։ Նպատակը, ըստ Նանուշյանի, Հայաստանում ծխախոտի օգտագործման ծավալները նվազեցնելն է։

Մանրամասները` տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ