Քոչարյանը ակտիվ հակապետական քաղաքականություն է տանում․․․

Հաղորդման հյուրն է Ազատ Արշակյանը։

Ազատ Արշակյանը և Աշոտ Նավասարդյանը միակ հայ քաղբանտարկյալներն են, որոնք ճանաչվել են հատկապես վտանգավոր պետական կրկնահանցագործներ։ 1989 թվականին ակտիվորեն մասնակցել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին։ «Ազգային ինքնորոշամ միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ակտիվ մասնակցել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության (1989) գործունեությանը։

Մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությանը։

1990 թվականին հիմնադրել է Հայաստանի Քրիստոնեա-դեմակրատական միություն կուսակցությունը։

1990 թվականի օգոստոսի 27-ին Հայաստանի Գերագույն դատարանի նախագահության նիստում խորհրդային քաղբանտարկյալ Ազատ Արշակյանին ամբողջովին արդարացվեց։

Ա. Արշակյանը 1999 թվականին խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց՝ համարելով, որ ասպարեզը պետք է թողնել նոր սերնդին, սակայն միշտ մնաց քաղաքական հարթակում՝ երկրի համար բոլոր վճռորոշ հարցերում դրսևորելով իր սկզբունքային դիրքորոշումը և հստակ քաղաքացիական կեցվածքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ