Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Արտակ Բ․-ն է, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Պուշկինի փողոցի 31 շենքի բակից, որտեղ Երևանի բնակիչ՝ իր հասակակից ընկերոջ, Վիտալի Ա․-ի հետ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտակ Բ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Հրանտ Պ․-ին, 17-ամյա Սուրեն Ս․-ին, 17-ամյա Սերգեյ Դ․-ին, 15-ամյա Քրիստ Գ․-ին, 16-ամյա Էդմոն Հ․-ին, 16-ամյա Ռոբերտ Գ․-ին, 17-ամյա Արսեն Ղ․-ին և 16-ամյա Էրիկ ․Ն-ին։ Ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները դարձյալ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ Վիտալի Ա․-ին, 16-ամյա Արսեն Ա․-ին, իսկ որոշ ժամանակ անց բացատրական աշխատանքների արդյունքում կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Մ․-ն։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 31 շենքի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Արտակ Բ․-ի, Վիտալի Ա․-ի, Էրիկ Ն․-ի, Ռոբերտ Գ․-ի, Արսեն Դ․-ի, Արսեն Ա․-ի, Դավիթ Մ․-ի,15-ամյա Ռուդիկ Ն․-ի, 15-ամյա Մհեր Ջ․-ի միջև։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ կռվի մասնակիցներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտակ Բ․-ին։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ