Ինչպես է ստուգաբանվում թոնիր և լավաշ բառերը․ մեր ոչ նյութական ժառանգության պատմությունը

Թունդիր-թոնդիր-թոնիր՝ tonir tundir tandir pur phur-փ-հուր— փուռ -(բրբռ):

Կարմիր կավից թրծված գետնափոր թոնդիրի նախատիպն է Հայկական Ծաղկանց լեռներից արևելք գտնվող Թոնդրակ հրաբխային լեռնազանգվածի՝ շրջանաձեւ հիմքով բազմածին գործող կոնաձև  Թոնդրակ հրաբուխ է,  հատակին՝ լիճ: Թոնդրի հատակից սկիզբ է առնում թոնդրի ակը, որից ներս մտնող օդը թեժացնում է կրակը:

Ավանդույթը պատմում է. Հնում, երբ ռազմի աստված Վահագնը ռազմի արվեստն էր սովորեցնում հայ ռափայներին (հայոց հսկա կին և տղամարդ), վարժանքից հետո երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջը, զրուցում էին, հաց թխում ու ուտում: Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակից մարխեր վերցրեց, տվեց հայոց սկայ-ռափայներին եւ պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնդիր շինեն եւ կրակ վառեն, հաց թխեն, կանանց հանձնարարեց, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրացավ երկինք եւ մինչեւ օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մեկի տան թոնդրի կրակը չհանգչի:

Ցորենի տեսակներից հաց թխելու և  հատկապես լավաշ թխելու մշակույթը ծնվել է Հայոց լեռնաշխարհում, որի մասին վկայում են Արտաշատ քաղաքում  պեղումների միջոցով հայտանբերված կավե  թոնիրները և գեղեցիկ ավանդապատումները:

Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր:  Հենց որ Հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ:  Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին  թմփացնելով:  Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել եւ Աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:

2014թ.-ի նոյեմբերին Ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հայկական լավաշ թխելու ավանդույթներն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։

Հայկական կողմից  ներկայացրած հայտը, որը կոչվում էր «Լավաշ. Հայկական հացի նշանակությունը և արտաքին տեսքը` որպես մշակույթի դրսևորում», անցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով սահմանված բոլոր ընթացակարգային փուլերը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ