«Մռութներ ջան, վաղը նորմալ դասի կգաք». Նիկոլ Փաշինյանը՝ դասադուլ անող երեխաներին

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցում արդեն 10 օր է՝ դասադուլ է: Ծնողներն ու աշակերտները պահանջում են, որ դպրոցը ղեկավարի նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը: Խնդրին լուծում տալու համար այսօր դպրոց է գնացել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նրան աշակերտները դիմավորել են բողոքի վանկարկումներով:

Դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի արդյունքում Լուսինե Կարապետյանը չի վերընտրվել, մրցույթում հաղթել է մեկ այլ դպրոցի ուսուցչուհի Աննա Բալյանը, որի դեմ էլ ակցիաներ են անում դպրոցի ծնողներն ու աշակերտները: Ներկայացնում ենք վարչապետի և աշակերտների ու նրանց ծնողների զրույցը:

Երեխաները վանկարկում էին, որ գործող տնօրենը հեռանա՝ «Բալյան, հեռացիր»:

-Չեմ կարծում, որ երկրի վարչապետը պետք է դպրոցի տնօրենի հարցով զբաղվի, բայց այս կարգի քննարկումներն ինձ համար էլ են օգտակար: Հանրակրթության ոլորտում խնդիրները լուծելու համար պետք է շատ շփվել ծնողների, ուսուցիչների հետ:

Առաջին տպավորությունս է, որ երկու մանկավարժներն էլ բարձր մակարդակի մանկավարժներ են: Արդյոք կարելի է ասել, որ տիկին Բալյանը չի կարող լավ տնօրեն լինել:

Եվ վերջինը, երեխեք ջան, վաղվանից եկեք դասի: Ժողովուրդ ջան, դպրոցը տնօրենը չի

-Տնօրե՜նն է:

– Դա ամենավատ ընկալումն է, որ վարչապետը մտածում է երկիրն ինքն է, որ մարզպետը մտածում է մարզն ինքն է, տնօրենը մտածում է դպրոցն ինքն է: Սա տնօրենի դպրոցը չի, սա ՀՀ դպրոցն է, և ՀՀ դպրոցի բնականոն գործունեությունը վաղվանից կվերականգնվի:

– Ո՜չ:

-Աշակերտներին՝ մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի: Խնդրում եմ որևէ մեկը փորձ չանի ապօրինի ձևով դպրոցի աշխատանքները խոչընդոտել:

աղբյուրը՝ lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ