Հանդես եմ գալու «Դատել Ռոբերտ Քոչարյանին» կարգախոսով. Հայկազ Մակարյան

«Նախորդ իշխանությունները կառուցվել են մարդկային արյան գնով, և եթե Ռոբերտ Քոչարյանը հանցանք է կատարել, ապա պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրի:

Ինչպե՞ս կարող է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չիմանալ, թե ինչ է կատարվում իր երկրում, և որ կրակոցներ են հնչել»,-այս մասին երեկ հայտարարեց «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիային միջամտած իրավաբան, քաղաքական ակտիվիստ Հայկազ Մակարյանը՝ հակադարձելով օրինականություն պահանջող ցուցարարներին:

Մակարյանը վստահեցնում է, որ առաջիկայում հանդես է գալու «Դատել Ռոբերտ Քոչարյանին» կարգախոսով և պայքարելու է վերջինիս դատապարտման համար: 

Նշենք,որ Հայկազ Մակարյանը բավականին ակտիվորեն մասնակցում էր նաև ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու ակցիաներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ