«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1,5 ամսական երեխա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե․-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։

Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ