Տավուշում թութը հասել է. սահմանամերձ գյուղում թթենին երկրորդ անգամ է բերք տվել

«Ոմանք չէին հավատում, որ թթենին 2–րդ բերքն է տվել։ Համոզվեք, այսօր եմ նկարվել»,– գրում է գյուղապետը` հրապարակելով բերքառատ թթենու լուսանկարը։

Նշենք, որ մինչ այդ` նոյեմբերի 28-ին Սամվել Սաղոյանն արդեն հայտնել էր Տավուշում թթենու` ուշ աշնանային բերքի մասին։ Բայց, դատելով երկրորդ հրապարակումից, այդ փաստը շատերն են թերահավատորեն ընդունել։

 

Հիշեցնենք, որ աշունն այս տարի Հայաստանում նորմայից տաք էր։ Տավուշում սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսների որոշ օրերին գրանցվել է մինչև 25-30 աստիճան ջերմություն։

Ոմանք չէին հավատում որ թթենին 2֊րդ բերքն է տվել ֊համոզվեցեք այսօր եմ նկարվել

Posted by Самвел Сагоян on Tuesday, December 3, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ