Վերջապես հնարավորություն ունենք տարիներով ձևավորված ամանորի գիշերվա «ուտուշխմուշային» կարծրատիպը կոտրել»․․․

Հասմիկ Խաչունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Կարծես թե մեդիայում սխալ շեշտադրմամբ շարադրվեց երեկվա ավագանու նիստում ընդունված՝ ամանորյա ծախսերի հետ կապված հարցը։
Քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեով նախատեսված գումարը ՉԻ ՓՈԽՎԵԼ։
ՀՀ Կառավարությունը նպատակային ծախսերի համար ՀԱՎԵԼՅԱԼ 271,797,100 դրամ է հատկացրել ամանորյա միջոցառումների համար։ Սա նշանակում է, որ քաղաքապետարանը ՉԻ ԿԱՐՈՂ այլ նպատակով ծախսել տրված գումարը։

2 օբյեկտիվ նկատառում.
Կենտրոնացված մեծ միջոցառումը դեկտեմբերի 31-ին Երևան է բերելու արտերկրյա տուրիստների մեծ հոսք՝ հարևան ու ոչ միայն հարևան երկրներից։
Հայաստանի տարբեր ծայրերից, մարդիկ, երեխաներ, մեծահասակներ, ովքեր տարիներ շարունակ սովետական տոնածառներով ու խաղալիքներով են անցկացրել այս հեքիաթային տոնը, տարիներով մոռացված են եղել ու երբեք էսպիսի տոնի երես չեն տեսել, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈւ վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգալ իրենց։

ՆԱԵՎ

1 սուբյեկտիվ նկատառում.
վերջապես հնարավորություն ունենք տարիներով ձևավորված ամանորի գիշերվա «ուտուշխմուշային» կարծրատիպը կոտրել։

#եղիրՏեղեկացվածԿարծես թե մեդիայում սխալ շեշտադրմամբ շարադրվեց երեկվա ավագանու նիստում ընդունված՝ ամանորյա ծախսերի հետ…

Posted by Hasmik Khachunts on Saturday, December 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ