Լիաննա Մանուկյանը, կարելի է ասել, Քոչարյանի համար մղվող պայքարի առաջամարտիկներից էր: Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ՕԵԿ-ից դուրս է եկել Երևանի ավագանու՝ այս տարվա ընտրություններից հետո.
«Դիմում եմ գրել և հեռացել ՕԵԿ-ից, քանի որ այն արդեն սպառել է իրեն, իմաստ չկար էլ մնալ այդտեղ: Ես ՕԵԿ-ից նեղացած եմ դուրս եկել, իսկ պատճառները թող գաղտնի մնան, քանի որ հիմնականում դա կապված է հենց կուսակցության առաջնորդի հետ: Այժմ ես «Ազգային արժեքների պահպանություն» ՀԿ ղեկավարն եմ և պայքարում եմ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար»:
Մեր այն դիտարկմանը, թե ինչու է որոշել այժմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին, չէ՞ որ ՕԵԿ-ն այնքան էլ միանշանակ չի ընդունել Քոչարյանին, իսկ ինքը 2 ամիս առաջվա դրությամբ ՕԵԿ-ի գաղափարների կրողն է եղել, Լիանա Մանուկյանը մանրամասնեց.
«ՕԵԿ-ին դնենք մի կողմ, Ռոբերտ Քոչարյանը միակ նախագահն է եղել, որի ժամանակ ես շատ լավ եմ ապրել, ճիշտ է դպրոցական եմ եղել, բայց բավականին լավ եմ ապրել: Քոչարյանն իր խոսքի տեր մարդ է»:
Վերջում Մանուկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող դատավարությունն ուղղորդվում է ներկայիս իշխանության կողմից, ինչի դեմ նա անընդհատ պայքարելու է:
աղբյուրը՝ lurer.com