«Ըհը, հասանք բանկի փողերին». վարչապետը կատակեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոռու մարզի Լեռնանցք համայնքում քաղաքացիները մոտենում էին ամենատարբեր խնդիրներով՝ հողային և այլ հարցերով: Բնակարանամուտը տոնող հերթական ընտանիքին այցելելիս հեռվից ՀՀ վարչապետին դիմեց քաղաքացիներից մեկը՝ ասելով.

«Պարո´ն Փաշինյան, էս մեր բանկի փողերը ընչի՞ չեն տալիս»:

«Ըհը, հասանք բանկի փողերին»,- ասաց վարչապետը:

Ավելի ուշ, բնակարանում Փաշինյանին դիմեցին նույն հարցով: Նա կատակեց.

«Բանկի փողերը ասում եք տա՞նք: Չէ, պահելու ենք մեզ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ