«Եթե դու ՌԴ-ում ես, հողդ տալու ենք վարձակալության՝ առանց քեզ հարցնելու». Փաշինյանը՝ գյուղացուն

1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ՝  ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ