«Որ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը «կապված է» Արցախի հետ՝ նման բան կարող է պնդել բացառապես ավանակը». Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Որ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը «կապված է» Արցախի հետ՝ նման բան կարող է պնդել բացառապես կատարյալ եւ ավարտուն ավանակը կամ կատարյալ եւ ավարտուն ստահակը։

Երրորդ տարբերակ չկա ու չի կարող լինել։

Իսկ լրացուցիչ լափառոշանալը կամ միկրոֆոն տեսնելիս էշ-էշ դուրս տալը իրերի նման դասավորության վրա որեւէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ։.

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը նշեց.

«Փաշինյան-Մնացականյան զույգի 1,5-ամյա դեգերումները հանգեցրին նրան, որ նրանք որպես փրկօղակ բռնվեցին Սարգսյան-Նալբանդյան զույգի թողած ժառանգությունից` վերահաս ճգնաժամից և պատասխանատվությունից խուսափելու համար»:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում Բրատիսլավայի քննարկումը մշուշոտ է, որովհետև կար հստակ դիսոնանս մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացը, և պետք է հասկանալ՝ ո՞ւմ և ի՞նչ էին խոստացել, ինչո՞ւ այդ հանդիպումն այդպես էլ ռեալ չներկայացվեց հանրությանը, ի՞նչ կատարվեց վերջում։

Որ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը "կապված է" Արցախի հետ՝ նման բան կարող է պնդել բացառապես կատարյալ եւ ավարտուն…

Posted by Ruben H. Mehrabyan on Friday, December 6, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ