Սերժ Սարգսյանի փաստաբանը գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը՝ իր պաշտպանյալի գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ: Այս լուրը  հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահի անձեռնմխելիությունը խախտվում է, վերջինս չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Հիշեցնենք,  Սերժ Սարգսյանին որ մեղադրանք է առաջադրվել.  հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ