ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ելույթում արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորներին:
«Պարոն Մելքումյան, դուք ասացիք, որ՝ նախորդ իշխանությունները մեզ չլսեցին, տեսա՞ք ինչ եղավ: Նախորդ իշխանություններին դուք էիք լսում, եկեք դա ֆիքսենք ու հասկանանք: Դուք չէիք կարող նրանց չլսել»,- ասաց Դավոյանը:
Նա անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հայտարարությանը, որ «Իմ քայլի» պատգամավորերը չեն լսում Գագիկ Ծառուկյանի ելույթները կամ էլ հասկանալու խնդիր ունեն:
«Լսում ենք, պարոն Աբովյան, ուշադիր լսում ենք, բայց ահագին բաներ չենք հասկանում:
Հիմնական խոսքն ուղեկցվում է տարբեր բառերով և ընդհանուր միտքը հասկանալի չէ: Երկու օր է՝ փորձում ենք վերծանել՝ երեկ այդ մարդն ինչ էր ասում և ինչի մասին»,- ասաց Դավոյանը:
ԲՀԿ-ական պատգամավորները տեղից բացականչեցին՝ դպրոց գնա:
«Ես գնացել եմ դպրոց և շատ լավ եմ սովորել»,- արձագանքեց Արփի Դավոյանը: