17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով 746․000 դրամ է շորթել

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ ստացան։ Այս մասին տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։

Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։

Աղջիկները հրավիրվեցին բաժին։ Տուժողից հաղորդում ընդունվեց, իսկ մյուսը տվեց խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ