«Քոչարյա՛ն, եթե ուզում ես քաղբանտարկյալ դառնալ, նստի՛ 2 տարի»․ Հովհաննես Իգիթյան

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորել են դեկտեմբերի 7-ին։

Ավելի վաղ «Ազատություն նախագահին» նախաձեռնող խումբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դեկտեմբերի 11–ը հայտարարվում է բողոքի ցույցեր սկսելու օր` ի պաշտպանություն Քոչարյանի։

Այսօրվա ակցիայի կազմակերպիչներից մեկը` Արմեն Մինասյանը, ելույթ ունենալով ցուցարարների առաջ, պահանջեց ազատ արձակել նախկին նախագահին։ Նա մեղադրեց իշխանություններին արցախյան պատերազմի հերոսներին դիտավորյալ վարկաբեկելու մեջ։

«Իշխանությունները ստեղծում են վախի մթնոլորտ, մարդիկ վախենում են զրպարտությունից, ուստի շատերը հրաժարվել են մասնակցել ցույցին», – ասաց Մինասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ