«Այլընտրանք չունեմ, կանգնած եմ ու ուղիղ էլ կասեմ». Ջանջուղազյանը՝ Անի Սամսոնյանին

Խորհրդարանում բյուջեի քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ 4  առաջարկ է ներկայացրել, բոլորը մերժվել են։ Պատգամավորը ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից պահանջեց «կանգնել ու ուղիղ պատասխանել», թե որն է պատճառը։

«Ես այլընտրանք չունեմ էլ, ճիշտն ասած, կանգնած եմ, և ուղիղ էլ պիտի ասեմ»,- կատակեց Ատոմ Ջանջուղազյանը, ինչից հետո ծիծաղ լսվեց դահլիճից։

Ապա ասաց, որ այդ առաջարկությունները պետք է դիտարկել այլ առաջարկությունների համատեքստում, քանի որ եթե առանձին վերցնեն, ապա այդ առաջարկներն անընդունելի չեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ