«Ինչո՞ւ վարչապետ դառնալու համար հոգեբուժարանից տեղեկանք չեն բերում». Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է վերջերս մի գրառում էր կատարել, որում մասնավորապես ասվում է․

«Երբ ասում եմ, որ մենք պետք է կառուցենք ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ, շատերն արյան ծարավով ՎԵՆԴԵՏԱ են ցանկանում։

Հենց դրա արդյունքում է, որ այսօր օրենքի միջոցով ՄԵԶ ոչ թե պաշտպանում են, այլ պատժում։

Հենց դրա արդյունքում է, որ նախկին ԱԿՏԻՎԻՍՏ Փաշինյանն այսօր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին անվանում է ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ։

Հենց դրա արդյունքում է, որ «մայկա-վարտիքով» մեր տղամարդկանց «փռում են ասֆալտին» ու տանում անհայտ ուղղությամբ։

Պատժիչ գործողությունների հետ զուգահեռ Փաշինյան — փաշան մարդկանց մատնում է սովի, իսկ շուտով` նաև ցրտի։

Հ.Գ. Պարոն Փաշինյան, երբ մարտի 1-ին հրահանգում էիր կրակել, ի՞նչ էիր մտածում»։

Իսկ այսօր էլ մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ պահանջը պաշտոնյաներից հոգեբուժարանի թուղթ պահանջելն էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ