Արտակարգ դեպք Երևանում. մայրը պնդում է, որ բժիշկների մեղքով իր զույգ պտուղներից մեկը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող

«Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և վաղաժամ կեսարյան հատումը կայացվել էանփույթ, ինչի հետևանքով վիրահատության ժամանակ իր զույգ պտուղներից մեկը մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ