Անչափահասը սպառնացել է հասակակցի կիսամերկ լուսանկարները հրապարակել ու խոշոր գումար է կորզել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերին Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Յանա Մ-ն նույն մարզի բնակիչ՝ 17-ամյա Լուսինե Հ․-ի կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել և վերջինից ստացել է խոշոր չափի գումար

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով Յանա Մ․-ին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, իսկ Յանա Մ․-ն ոստիկանությունում խոստովանել է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 16-ամյա Վահան Ե․-ն, սպառնալով, որ իր լուսանկարները «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով կմերկացնի և կուղարկի իր նշանածին, ստիպել է գումարները վերցնել Լուսինե Հ․-ից և տալ իրեն։

Երեկ Վահան Ե․-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և կատարվածի մասին բացատրություն տվել ու բաց թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ շորթման արդյունքում Լուսինե Հ․-ից ստացվել է մոտ 750 հազար դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ