ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կնշանակի այն ժամանակ, երբ այդ որոշումը հասունանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հարցին:
«Ըստ օրենքի, պաշտոնակատարի կարգավիճակով կարող են պաշտոնավարել 6 ամիս, որից հետո պետք է որոշում կայացվի: Երբ ես տեսնեմ, որ որևէ որոշում հասունացել է, ես այդ որոշումը կկայացնեմ»,- ասաց Փաշինյանը:
ՀիշեցնենքՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նույն օրը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել Արման Սարգսյանը: