«Խայտառակություն է, որ իր գոյության ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է 350 միլիոն դոլար»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքների ժամանակ իշխանությունները տարբեր օլիգարխների խնդրել, համոզել, սպառնացել են, որ նրանք գումար նվիրեն հիմնադրամին, կամ գոնե խոստանան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց Կառավարության նիստում։

Ըստ Փաշինյանի՝ հիմա իրենք ուզում են, որ այս հիմնադրամն, իրոք, համահայկական դառնա։

«Իր գոյության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 350 միլիոն դոլար։ Սա, կներեք, խայտառակություն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ այս տարին հիմնադրամի համար զրոյական կետ է, որից հետո նվիրատուների շրջանակը պետք է մեծանա ու կախված չլինի նեղ շրջանակից։ Հիմա, ըստ Փաշինյանի, իրենք զրոյից են ստեղծելու «Հայաստան» համահայկական հիմնադրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ