«Էն կրթության նախարարը, որ փորձում է բան անել, դառնում է բոլորի աչքի գրողը»․ վարչապետ

 

Հայաստանի կրթության բոլոր նախկին նախարարները իմացել են, որ բոլորի համար ընդունելի լինելու համար պետք է կրթության ոլորտում ոչինչ չանել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էն կրթության նախարարը, որը Հայաստանի Հանրապետությունում կփորձի բան անել, նա դառնում է բոլոր այդ մարդկանց աչքի գրողը, ովքեր մեր երեխեքի ապագան գողացել են՝ դպրոցից սկսած նրանց սովորեցնելով հովանավորչության, «բոմբոներկաներից» սկսած սովորեցնելով կոռուպցիոն կուլտուրաներին»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ամենաակտիվը հեղափոխության ժամանակ եղել են դպրոցականները, ուսանողները ու կանայք։ Դա, ըստ Փաշինյանի, իրենց համար ուղերձ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ