«Տպավորություն է, որ նախորդ իշխանության օրոք խնդիրը տեսնում էիք, հիմա չեք ուզում տեսնել»․ Մարուքյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Երևանի քաղաքապետարանի ստացած ԿամԱԶ-ների մասին ու հարցի շուրջ զուգահեռներ անցկացրեց նախկին «Երևան» հիմնադրամի հետ։

«Տպավորություն է, որ նախորդ իշխանության օրոք խնդիրը տեսնում էիք, հիմա չեք տեսնում, որովհետև ուզում եք չտեսնել… Հիմա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ»,- ասաց Մարուքյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չի կարող լինել այնպես, որ քաղաքապետարանը ինչ-որ բան վերցներ որևէ արտոնություն տալու դիմաց։

«Չի կարող լինել էդպիսի բան։ Եթե էդպիսի բան լինի, այդպես վարված մարդիկ կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց կառավարության ղեկավարը։

Վարչապետի խոսքերով՝ ինքը ուրախ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրենք հասել են չբացահայտված տարածքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ