Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ այն պնդումներին, որ եթե ինքն այցելել է Արցախ, իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Բաքու, ապա շուտով հանդիպում է նախապատրաստվում։
Փաշինյանն ասաց, որ Սերգեյ Լավրովի` Բաքու այցի ժամկետը վաղուց էր պլանավորված, իսկ իր՝ Արցախ մեկնելու ժամկետի ընտրությունը պայմանավորված էր եղանակով, որպեսզի ավելի արդյունավետ ծախսվի ժամանակը։
«Լավրովի այցն Ադրբեջան, և իմ այցը Արցախ, որևէ կապ չունեին իրար հետ»,- ասել է վարչապետը: