Փաշինյանը` Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած ԿամԱԶ-ների մասին

Եթե Երևանում բնական աղետ լիներ կամ ջրհեղեղ, անտրամաբանական կլիներ որևէ օգնության մերժում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պատասխանելով Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած ԿամԱԶ-ների մասին հարցին։

«Ես կարծում եմ, որ էն իրավիճակը, որ աղբի հետ կապված կար, դա, ըստ էության, բնական աղետի նման բան էր Երևան քաղաքում»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ ԿամԱԶ-ները նվիրող ընկերության փոխկապակցվածությանն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերին, վարչապետն ասաց, որ նվիրատվությունից առաջ և հետո քաղաքապետարանը հակառակ գործողություններ է արել՝ հետ է վերցրել նրա կողմից սեփականաշնորհված մանկապարտեզը, խոշոր չափով տուգանել է նրա շինարարությունը և այլն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ