«Դպրոցներում բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերով 126 քրգործ է հարուցվել»․ Փաշինյան

Թեև դպրոցների աշխատողների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացվել են, սակայն 100-ավոր քրեական գործեր են հարուցված նույն դպրոցների աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 126 քրեական գործ է հարուցվել, որոնց շրջանակներում ավելի քան 220 անձինք 126 դպրոցների տնօրենների կողմից ձևակերպված են եղել որպես աշխատող, բայց իրականում եղել են իրանց ընտանիքի անդամներ՝ կին, ամուսին, եղբայր, ծնող, հորեղբոր տղա, զավակ։ Եվ չեն գնացել աշխատանքի և աշխատավարձ են ստացել», – ասաց Փաշինյանը։

Նրա ենթադրությամբ՝ այդ քրեական գործերի թիվը դեռ ավելանալու է։ Փաշինյանն ասաց, որ պետք է նախ` մաքրել դպրոցները այս մարդկանցից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ