«Վանեցյանին զգուշացրել եմ, որ չխառնվի». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ իրենց հեռակա բանավեճին: Հարցին՝ ինչո՞ւ չի արձագանքում Վանեցյանի հայտարարություններին, Սանասարյանը պատասխանեց.

«Ես որոշում եմ կայացրել, որ այս փուլում չեմ պատասխանելու, չեմ կարծում՝ պետք է մտնեմ «սուտ է ասում», «սուտ չի ասում» պոլեմիկայի մեջ: Ես իր հետ բանավեճ չունեմ, ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավեճի մեջ մտնեմ:

Ես իրեն զգուշացրել եմ՝ մի խառնվի, սխալ մի արա, բայց ես իր հետ բանավեճ չունեմ»:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ