Armday.am-ի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը կես ժամից ավելի ընդունարանում սպասեցնել է տվել Խաչատուր Սուքիասյանին: Վերջինս էլ վիրավորական է համարել այդ վերաբերմունքը, ու չսպասելով ընդունելության, հեռացել է:
Սկզբնաղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուր Սուքիասյանը շինթույլտվության հետ կապված գործ է ունեցել, որը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անընդհատ ձգձգել է: Եվ գործընթացն արագացնելու համար Սուքիասյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ վարչապետի միջնորդած հանդիպումն այդպես էլ չի կայացել, քանի որ Մարությանի պահվածքից վիրավորված՝ Սուքիասյանը հեռացել է քաղաքապետարանից:
Աղբյուրը նշում է, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի մտերիմ հարաբերությունները՝ նա, իհարկե, շինթույլտվություն ստացել է: