Ազգային ժողովի հայտարարությունների ժամը թեժացավ, երբ պատգամավորների միջև սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու դասեր տալու խոստումները։ ԲՀԿ-ից Արման Աբովյանի խոսքերին արձագանքեց իմքայլական Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց՝ եկեք համեմատենք Երևանն ու Աբովյանը, որտեղ ԲՀԿ թեկնածուն է հաղթել քաղաքապետի ընտրություններում։
«Աբովյան քաղաքում 4 տարի կառավարման հետևանքը եղել է 5 քրեական գործ, դեռ 5 քրեական գործ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։