Ոստիկաններն այս պահին ուժով բերման են ենթարկում Վազգեն Սարգսյան փողոցը փակած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ ԿԳՄՍ նախարարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացրել, որոնք թվաքանակով մի քանի անգամ գերազանցում են ցուցարարների թվին։
Նշենք, որ հայտնի են բերման ենթարկվածներից 4-ի անունները՝ Գերասիմ Վարդանյան, Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան, Ալիկ Ասատրյան։ Մյուսների մասին տեղեկությունները ճշտվում են։
ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։