«Երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն, որ իրենք ասում են, թե 5-10 հազար դրամով հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների բարձրացումը նրանց կյանքում ռազմավարական փոփոխություններ չի մտցնելու՝ չի նշանակում, թե կառավարությունն այդպիսի խնդիր չի դնում իր առաջ, որպեսզի նաեւ այս փոքր կոմպոնենտով  կարողանա քաղաքացիների կյանքը մի փոքր բարելավել:

«Ուզում եմ ընդգծել, որ 2019 թվականից մենք արդեն որոշակի փոփոխություններ ունեցել ենք: Եթե չեմ սխալվում,  շուրջ 60 հազար մարդու նպաստներն ավելացել են եւ կենսաթոշակների ավելացումը նույնպես ազդեցություն կունենա, նախորդ տարի նվազագույն կենսաթոշակի ավելացման որոշումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել: Բայց մեր ռազմավարությունը, եթե կոռեկտ չլինի իմ համեմատությունը, ներողություն եմ խնդրում, բայց ընդհանուր քաղաքական պատկերացումն, ըստ էության, նույնը պետք է լինի, ինչ աղքատության հաղթահարման դեպքում:

Երբ աղքատության հաղթահարման պարագայում մենք ասում ենք՝ միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել աղքատությունը, առնվազն աշխատունակ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում եւս միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել հաշմանդամությունը: Այլ բան, որ թե՛ առաջին դեպքում, թե՛ երկրորդ դեպքում պետությունը, կառավարությունը պետք է  ստեղծի իրական պայմաններ, որ այդ մարդիկ աշխատանքով զբաղվելու, աշխատանք ունենալու, աշխատանք ստեղծելու հնարավորություն ունենան եւ սա մեր պատկերացումն է»,- եզրափակել է վարչապետը:

Մանրամասներն՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ