««Լափամանից» զրկվածները երազում են մեր ձախողման մասին». Վիկտոր Ենգիբարյան

«Իհարկե, խոսքս ԱԱԾ նախկին տնօրենին չի վերաբերում, բայց կան քաղաքական շրջանակներ, որոնք զրկվել են իրենց «լափամանից», ու որպեսզի շուտ վերադառնան և նորից ստեղծեն մեր կողմից վերացրած այդ կերակրատաշտը, գործադրում են բոլոր միջոցները։ Ոմանք էլ քրեական գործերով են անցնում, դրա համար ասում են, որ մեր իշխանությունն արդեն ձախողվել է»,- անդրադառնալով իրենց հասցեին վերջին շրջանում հնչեցվող սուր քննադատություններին,  ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Իսկ ԱԱԾ նախկին տնօրենը եթե գտնում է, որ կոնկրետ գրասենյակ կա, որն ի դեպ նաև իր օրոք է գործունեություն ծավալել, և որն այսօր իր  կարծիքով սպառնում է Հայաստանի անվտանգությանը, ու նա այս մասին խոսում է պոստֆակտում, մեկ տարի լինելով ԱԱԾ տնօրեն, լուրջ չեմ համարում»,-նշել է պատգամավորը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առկա մի շարք կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ