«Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ…». Սամվել Ալեքսանյան

Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:

Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ»  ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»:

Հիշեցնենք, որ մամուլի այն հրապարակումներից հետո, թե Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ է նվիրել, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրապարակեց նվիրաբերված ավտոմեքենաների ցանկն ու նվիրատուներին:

Մանրամասները՝ ստորև ներկայաացվված տեսանյութում:

Սա փոքր երկիր է, բոլորն իրար ազգական են ու օգնական… չնայած որ շուտ-շուտ են ռայոն գնում… ))

Posted by Taron Chakhoyan on Monday, December 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ