«Միսս տիեզերք 2019»-ում սկսվել է թոփ 20-ի քվեարկությունը. կարելի է ձայն տալ նաեւ ՀՀ-ին

«Միսս տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում սկսվել է թոփ 20-ի ընտրությունը: Առցանց քվեարկությունը սկսվել է երեկ՝ դեկտեմբերի 1-ին: Ավարտվելու է դեկտեմբերի 6-ին:

Մրցույթում Հայաստանն է ներկայացնում Դայանա Դավթյանը: Նա  մեկնել է նոյեմբերի 29-ին ու արդեն լուսանկար է հրապարակել: Նա նաեւ գրառում է կատարել:

«Սիրելի՛ ընկերներ, քվեարկեք իմ՝ Հայաստանի օգտին»,- գրել է նա:

Դայանա Դավթյանի օգտին կարելի է քվեարկել այս հղմամբ:

68-րդ «Միսս տիեզերքին» մասնակցում է 90 գեղեցկուհի: Մրցույթն անցկացվում է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում: Եզրափակիչը դեկտեմբերի 8-ին է: Մրցույթի գործող հաղթողը Ֆիլիպինների ներկայացուցիչ Քաթրիոնա Գրեյն է:

Այս օրերին ընթացքի մեջ է նաեւ գեղեցկության մյուս հեղինակավոր մրցույթը՝ «Միսս աշխարհ 2019»-ը, որտեղ Հայաստանն է ներկայացնում Լիանա Ոսկերչյանը: Այս մրցույթն անցկացվում է Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում: Այնտեղ նույնպես քվեարկություն է ընթանում (այստեղ):

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ