Նոր մանրամասներ Սերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին

Համացանցում լուրեր են տարածվել, անգամ տեսանյութ են տեղադրել, որը հին է, բայց օրվա թեմայով,  որ Սերժ Սարգսյանին շտապ տեղափոխել են  հիվանդանոց, իբր անվտանգության առումով հիվանդանոցի անունը չեն նշել։

ՀՀԿ ԵԿ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Տիգրան Վարդանյանը գրում է․

«Համացանցում լուրեր են շրջանառվում առ այն, որ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղափոխել են շատ շտապ հիվանդանոց:

Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ այդ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Համաձայն եմ, որ նման ապաշնորհ և անպատասխանատու պոպուլիստների իշխանության օրոք, յուրաքանչյուրս կարող է ձեռք բերել առողջական խնդիրներ, բայց ի դժբախտություն Ձեզ, Նախագահի դիմադրողականությունը բարձր մակարդակի վրա է և նա իրեն շատ լավ է զգում»:

Համացանցում լուրեր են շրջանառվում առ այն, որ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղափոխել են շատ շտապ հիվանդանոց: Ամենայն…

Posted by Тигран Варданян on Sunday, December 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ