2003-ի այս օրը Ռուբեն Գեւորգյանը ձերբակալվում է Սամվել Ալեքսանյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով

2000-ի դեկտեմբերի 1-ին նախագահի նստավայրի մոտ են հավաքվել խաբված ավանդատուները։ Նրանք պահանջում են բանկերում ներդրված իրենց գումարները, որոնք անհետացել են բանկերից բանկերի հետ միասին։ Ավանդատուները դիմել են նաեւ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Անդրանիկ Մանուկյանին, որը խոստացել էր օգնել։

«Հաղթանակ» զբոսայգում կառուցվող հյուրանոցը 2000-ի այս օրը Գրողների միության դահլիճ էր հավաքել հակամարտող կողմերին՝ Կանաչների միությանն ու Երեւանի գլխավոր ճարտարապետին։ Ըստ կանաչների, զբոսայգին պատմական մշակութային տարածք է եւ այնտեղ հյուրանոցի կառուցման թույլտվությունն անօրինական է։ Երեւանի գլխավոր ճարտարապետը իրենն է պնդում՝ նման բան չկա։

Խորհրդարանական միանգամից 5 ընդդիմադիր կուսակցություն 2001-ի այս օրը համատեղ քննարկումներից հետո հայտարարում են Ազգային Ժողովին խորհրդարանական կառավարմանն անցնող սահմանադրության մեկ միասնական նախագիծ ներկայացնելու մասին։ Ալբերտ Բազեյանի կուսակցությունը դեմ չէ ոչ խորհրդարանականին, ոչ նախագահականին, պարզապես երկրորդը մեր մոտ չի աշխատում։

Նույն օրը քաղաքապետի որոշմամբ Երեւանում դադարեցվում է տրամվայի թիվ առաջին եւ երկրորդ երթուղիների սպասարկումը։ Քաղաքապետարանը վստահ է, որ էլեկտրական տրանսպորտն աշխատում է վնասով, իրենց այդպիսի տրանսպորտ պետք չէ։ «Տրամվայ» մասնաճյուղի բաժնի պետն ասում է, որ 20 դրամով էլ այս տրանսպորտն օգուտով կաշխատի, ինքը մեխանիզմներ է առաջարկել։

2003-ի դեկտեմբերի 1-ին սպանություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը։ Դեռեւս չհաստատված լուրերով նա նախապատրաստում է գործարար Սամվել Ալեքսանյանի սպանությունը։

2009-ի այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերը մտածում են հայ-թուրքական արձանագրությունները դարձնել Հայաստանում իշխանափոխության պատճառ։ Միայն Արամ Կարապետյանը մի քիչ այլ կարծիքի է։

տեսանյութը՝ A1Plus

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ