ԱՄՆ Տեխաս նահանգում ուսուցչուհին մեղադրվում է երկու աշակերտների հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, հայտնում է Daily Star-ը:
Պարբերականի հրապարակման համաձայն, 32-ամյա ուսուցչուհին, որը նաև երկու երեխաների մայր է, ճանաչել է իր մեղքը: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ լիովին վստահ չէ, թե իր և իր աշակերտների միջև ինտիմ կապ եղել է, թե ոչ: Կինը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Ինչպես պարզաբանել է մեղադրյալի փաստաբանը, հետաքննությունը սկսելու պահից կինը դադարել է խմել և գրանցվել է անանուն ալկոհոլիկների ակումբում:
Մեղադրական եզրակացությունից հետո կնոջը հեռացրել են դպրոցից՝ կյանքի ընթացքում դասավանդելու արգելքով:
Նյութի աղբյուր ՝ Առաջին Լրատվական