Բախում Քոչարյանի աջակիցների և արմավիրցիների միջև

Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից մեկնաբանելով. «Իմ քաղաքից հեռու մնացեք ձեր պիցցայակերներով…»:

Ավելի վաղ, նա ֆեյսբուքյան իր էջում  դիմել էր արմավիրցիներին.

«Հարգելի՛ Արմավիր քաղաքի բնակիչներ, Քոչարյանի աջակիցները հենց հիմա մեր քաղաքում են, էդ պիցցայակերներն իրենց միացման կոչով ելույթներ են ունենում «Արծիվ-13» ջոկատի հերոսներին հատկացված տարածքի մոտ…

Իրանք իրավունք չունեն իրանց պիցցայակեր թայֆայով իմ քաղաքում մարդասպանի, Մարտի 1-ի կազմակերպողի համար աջակցության հավաք կազմակերպել: Խնդրում եմ բոլորին՝ ով հնարավորություն ունի դուրս գա հուշարձանի մոտ ու պարզապես թույլ չտա…»:

Իմ քաղաքից հեռու մնացեք ձեր պիցայակերներով

Posted by Давид Оганнисян on Sunday, December 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ