«Սա միայն սկիզբն է․․․ 2020թ․ նախատեսում ենք կառուցել շուրջ 500կմ ճանապարհ․․․»․ Սուրեն Պապիկյան

Սա միայն սկիզբն է․․․
2020թ․ նախատեսում ենք կառուցել շուրջ 500կմ ճանապարհ․․․ Ահա այսպիսի վերտառությամբ Սուրեն Պապիկյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքում՝ կից հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը վարորդներին լավ լուր էր հայտնել, որտեղ մասնավորապես ասվում էր․

Սիրելի՛ վարորդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ երթևեկությունը առավել անվտանգ դարձնելու նպատակով մեր բարեկարգված ճանապարհների եզրերին տեղադրվել են նոր որակի ազդանշանային սյուներ, որոնք անդրադարձնում են լույսը և վարորդին օգնում կողմնորոշվել երթևեկության ժամանակ։

Ցավով պետք է նշեմ, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ այդ սյուները վնասվել և նույնիսկ գողացվել են մեր իսկ քաղաքացիների կողմից։

Ուստի, բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում ենք քաղաքացիներին բարեխղճորեն վերաբերվել գույքին, իսկ նման դեպքերի ականատես լինելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն պատասխանատվության ենթարկելու համապատասխան միջոցներ ։

Ամփոփում ենք 2019թ․ ճանապարհաշինության ոլորտի ձեռքբերումները

Սա միայն սկիզբն է․․․2020թ․ նախատեսում ենք կառուցել շուրջ 500կմ ճանապարհ․․․

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Sunday, December 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ